23:35  ,  30 հոկտեմբերի, 2014

«Շիրակը» տուգանվեց դեֆիբրիլյատորի բացակայության համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն տուգանել է Գյումրիի «Շիրակին»10 հազար դրամով հոկտեմբերի 26-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպման ժամանակ ստադիոնում դեֆիբրիլյատորի բացակայության համար, հաղորդում է ՀՖՖ կայքը:

«Արարատ» - «Ուլիս» խաղում հյուրերի  ֆուտբոլիստ Սլոբոդան Լալիչի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար «Ուլիս» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 25 հազար դրամով: Լալիչը բաց կթողնի մեկ հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով