22:36  ,  30 հոկտեմբերի, 2014

Ռուսաստանի Գավաթ. «Ռուբինը» դուրս թողեց «Սպարտակին», Մովսիսյանը չօգնեց

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում Մոսկվայի «Սպարտակը» Կազանում (վիճակահանությամբ էր ընտրվել մրցավայրը) մրցեց «Ռուբինի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակում հաշիվը չբացվեց: 108-րդ րոպեին Մարկո Լիվայան գրավեց Ռեբրովի դարպասը, իսկ վերջին վայրկյանին 11 մետրանոցից հաշիվը 2:0 դարձրեց Սերդար Ազմունը՝ ապահովելով քառորդ եզրափակիչի ուղեգիր «Ռուբինի» համար: 

«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին: 106-րդ րոպեին նա փոխարինեց Խոսե Խուրադոյին:

Քառորդ եզրափակիչում «Ռուբինի» մրցակիցը կլինի Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը 1:0 հաշվով առավելության էր հասել «Ուֆայի» նկատմամբ:

Ռուսաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռուբին» Կազան - «Սպարտակ» Մոսկվա՝ 2:0

Մարկո Լիվայա, 108, Սերդար Ազմուն, 120+4, 11մ

Հեռացում՝ Տինո Կոստա («Սպարտակ»), 112

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով