22:09  ,  30 հոկտեմբերի, 2014

Աշխարհի եռակի չեմպիոնը որակազրվել է

Լեհաստանի ծանրամարտի ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է աշխարհի եռակի չեմպիոն Մարցին Դոլեգային, որը խախտել է հակադոպինգային կանոնները, հաղորդում է ESPN-ը:

Դոպինգ թեստի A նմուշը ծանրորդի օրգանիզմում ցույց է տվել արգելված նյութերի բարձր մակարդակ: B նմուշի պատասխանը հայտնի կլինի մի քանի շաբաթ հետո:

32-ամյա մարզիկը 105 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել 2006, 2009, 2010 թվականներին: Նա չի մասնակցի նոյեմբերի 4-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով