21:14  ,  30 հոկտեմբերի, 2014

«Բավարիա» - «Բորուսիա». պրոմոհոլովակ

Բունդեսլիգայի պաշտոնական ալիքը ներկայացնում է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում երկրի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» դիմակայության պրոմոհոլովակը, որը կոչվում է «Հսկաների ճակատամարտը»:

9 տուրից հետո «Բավարիան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» 7 միավորով 15-րդ տեղում է:

Նոյեմբերի 1-ին Մյունխենում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում