20:20  ,  30 հոկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. «Բավարիայի» նկատմամբ հաղթանակը վստահություն կտա մեզ

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Նրա կարծիքով հաղթանակը հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամը։ Նոյեմբերի 1-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

«Մեր թիմին մեծ վստահություն կարող է հաղորդել հաղթանակը «Բավարիայի» նկատամամբ։ Սակայն այդ վստահությունն արդեն հաճախ չար կատակ է խաղում մեր թիմի հետ։ Այն պետք է ճիշտ օգտագործել»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթերյան էջը։

Գերմանիայի առաջնության 9 տուրերից հետո «Բորուսիան» 7 միավորով 15-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով