19:16  ,  30 հոկտեմբերի, 2014

Պաշտոնական. Ռաուլը՝ «Նյու Յորք Կոսմոսի» խաղացող

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալես Բլանկոն կարիերան կշարունակի ԱՄՆ-ում։ «Նյու Յորք Կոսմոսի» պաշտոնական կայքը հայտարարել է տեղափոխության մասին։ Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր կազմը համալրել է այսքան բարձրակարգ ֆուտբոլիստ։ Ռաուլի վարպետությունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Նա համաշխարհային մակարդակի խաղացող է, որը նոր տեսք կտա մեր հարձակմանը»,- ասել է «Նյու Յորք Կոսմոսի» գլխավոր մարզիչ Ջովանի Սավարեզեն։

37-ամյա Ռաուլը կլինի նաեւ ակումբի երիտասարդական ակադեմիայի տեխնիկական խորհրդականը։ Ակադեմիան կբացվի հաջորդ տարի։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Ռաուլն ամբողջությամբ կկենտրոնանա ակադեմիայի աշխատանքների վրա։

Իսպանացու նախորդ ակումբն էր քաթարյան «Ալ Սադը», որի կազմում նա խաղում էր 2012-ից: «Նյու Յորք Կոսմոսը» հանդես է գալիս Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայում (NASL):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում