18:50  ,  30 հոկտեմբերի, 2014

Եվրոպայի պատանեկան առաջնություն. Հայաստանի թիմի կազմը

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի կազմը  Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է msy-ը։ Ավագ մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ պատանիների Հայաստանի թիմը մասնակցելու է հետեւյալ կազմով.

Ժիրայր Սարգսյան  (46 կգ), Վահե  Բադալյան (48 կգ), Արման Անտոնյան (50 կգ), Մնացական Հարությունյան  (52 կգ), Սարգիս Մարգարյան  (54 կգ), Գեւորգ Հարությունյան (57 կգ), Արման Սիմոնյան (60 կգ), Արտուշ Հովհաննիսյան (63 կգ), Գուրգեն Մարդոյան (66 կգ), Հայկ Հովհաննիսյան  (70կգ), Վան Մելքումյան (75կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+80 կգ)։

Եվրոպայի պատանեկան առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 1-ից 8-ը Ռուսաստանի Անապա քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում