17:33  ,  30 հոկտեմբերի, 2014

Հիտցֆելդ. Գվարդիոլայի աշխատանքը նոր մակարդակ է Գերմանիայի համար

Մյունխենի «Բավարիայի» եւ Շվեյցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը բարձր է գնահատել իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Անհավանական հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է Գվարդիոլան ձեւավորում կազմը եւ տրամադրում ֆուտբոլիստներին։ Գերմանիայի համար դա նոր մակարդակ է։ Նա կարող է խաղալ երեք, չորս կամ նույնիսկ հինգ պաշտպաններով։ Գվարդիոլան կատարում է մանրակրկիտ աշխատանք՝ փնտրելով նոր ուղիներ եւ լուծումներ»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է sport1.de-ն։

Գերմանիայի առաջնության 9 տուրերից հետո «Բավարիան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 4-ական միավոր են հետ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Վոլֆսբուրգն» ու «Հոֆենհայմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում