18:10  ,  30 հոկտեմբերի, 2014

Պորտուգալիա - Հայաստան. Տոմսերի գները

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը։

Ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ տոմսերն արժեն 10, 15 եւ 20 եվրո։

Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Ֆարուի «Ալգարվե» ստադիոնում։ Երկու թիմերն էլ անցկացրել են երկու հանդիպում։ Հայաստանն ունի 1, Պորտուգալիան 3 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով