16:54  ,  30 հոկտեմբերի, 2014

Անգլիական ակումբի սեփականատերը չի ներկայանում խաղերին աչքով չտալու համար

Չեմպիոնշիփում ելույթ ունեցող «Բորնմուտի» ռուս սեփականատեր Մաքսիմ Դյոմինը չի ներկայանում ակումբի խաղերին, որպեսզի աչքով չտա: «Բորնմուտը» իրավունք է ստացել խաղալ Անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակիչում, որտեղ կմրցի «Լիվերպուլի» հետ:

«Նա շատ սնահատավ է: Հանդիպումներից առաջ սահմանված ժամերին պետք է ուղարկեմ նրան հաղորդագրություններ: Նա շատ հազվադեպ է ներկա լինում թիմի հանդիպումներին, որպեսզի աչքով չտա: Մի քանի անգամ փորձել եմ համոզել նրան, սակայն ապարդյուն»,- «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Խոուի խոսքը փոխանցում է derbund-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում