17:12  ,  30 հոկտեմբերի, 2014

Նորայր Ասլանյանը խաղացել է ՊՍՎ-ի դեմ

Ֆուտբոլի Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ալմերե Սիթին» ընդունել է Հոլանդիայի առաջնության ընթացիկ առաջատար ՊՍՎ-ին եւ պարտվել է 1։5 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը խաղադաշտ է դուրս եկել «Ալմերե Սիթիի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 58-րդ րոպեին։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Հոլանդիայի առաջին լիգայի 11 հանդիպումներում խփել է 2 գնդակ։ Նորայր Ասլանյանը հրավիրված է Հայաստանի ազգային հավաքական Պորտուգալիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում