16:42  ,  30 հոկտեմբերի, 2014

«Բավարիայի» նախկին նախագահը դեմ է Ռոյսի ձեռք բերելուն

Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ ակումբը սխալ կգործի, եթե ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:

«Ռոյսին ձեռք բերելուց առաջ մտածեք երկար: Նման կերպ մրցակցությունը ավելի կթուլանա: Միթե՞ ցանկանում եք Գերմանիայի չեմպիոն դառնալ արդեն հունվարին»,- Հյոնեսի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Հյոնեսը դատապարտվել է 3.5 տարվա ազատարզրկման հարկերից խուսափելու եւ չհայտարարագրած բանկային հաշվում 25 միլիոն եվրո թաքցնելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով