14:58  ,  30 հոկտեմբերի, 2014

ՌՖՄ-ի որոշումը լեգեոներների քանակի մասին

Ռուսաստանի մարզիչների ասոցիացիայի նախագահ Միխայիլ Գերշկովիչը  հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմերն իրավունք կունենան մեկնարկային կազմում ընդգրկել10 լեգեոներների:

«Նիստի ժամանակ որոշում ենք կայացրել Ռուսաստանի առաջնությունում լեգեոներների քանակը սահմանափակող օրենքի մասին: Հաջորդ մրցաշրջանից կգործի 10+15 համակարգը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ակումբ իրավունք կունենա հայտավորել 15 լեգեոներների: Առաջիկայում որոշում կկայացնենք նաեւ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող լեգեոներների քանակի մասին»,- Գերշկովիչի խոսքը փոխանցում է sport express-ը:

Ռուսաստանի առաջնությունում այժմ թույլատրվում է խաղադաշտ դուրս բերել 7 օտարերկրացիների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում