14:41  ,  30 հոկտեմբերի, 2014

Դիեգո Սիմեոնե. Զարմանալի է, որ Պրիմերայում Կուրտուան չճանաչվեց լավագույնը

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պնդում է, որ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ պետք է ճանաչվեր բելգիացի Տիբո Կուրտուան, ով այժմ խաղում է Լոնդոնի «Չելսիում»:

«Զարմանալի է, որ մրցանակը չստացավ  Կուրտուան: Նավասը բարձրակարգ դարպասապահ է, սակայն Կուրտուան ավելի լավն է»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է El Larguero-ն:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 2013/14-ի լավագույն դարպասապահ էր ճանաչվել «Լեւանտեում» հանդես եկած կոստառիկացի Կեյլոր Նավասը, ով այս ամռանը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում