Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պնդում է, որ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ պետք է ճանաչվեր բելգիացի Տիբո Կուրտուան, ով այժմ խաղում է Լոնդոնի «Չելսիում»:
«Զարմանալի է, որ մրցանակը չստացավ Կուրտուան: Նավասը բարձրակարգ դարպասապահ է, սակայն Կուրտուան ավելի լավն է»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է El Larguero-ն:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 2013/14-ի լավագույն դարպասապահ էր ճանաչվել «Լեւանտեում» հանդես եկած կոստառիկացի Կեյլոր Նավասը, ով այս ամռանը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում