14:16  ,  30 հոկտեմբերի, 2014

«Արսենալը» Ռոմուլոյի փոխարեն պատրաստ է «Սպարտակին» զիջել հարձակվողին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռոմուլոյին, տեղեկացնում է express-ը: Արսեն Վենգերի թիմը պատրաստվում է առաջիկայում դիմել մոսկովյան ակումբին:

«Արսենալը» պատրաստ է վճարել 9.5 միլիոն ֆունտ եւ վարձավճարով ռուսական ակումբին տրամադրել հարձակվող Յայա Սանոգոյին: Ռուսական ակումբը հետաքրքրված է Սանոգոյի ծառայություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում