13:54  ,  30 հոկտեմբերի, 2014

Մանչեսթերյան դերբիին երկու թիմերն էլ կարող են ունենալ կորուստներ

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան կարող է բաց թողնել Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբին, գրում է Daily Mail-ը:

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիական լիգայի Գավաթի 1/8-րդ եզրափակիչի «Նյուքասլի» հետ խաղում եւ փոխարինվել 9-րդ րոպեին: Հարցականի տակ է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի»  հարձակվող Ուեյն Ռունիի մանակցությունը:

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում