13:19  ,  30 հոկտեմբերի, 2014

Կապելո. Մեսին եւ Ռոնալդուն տարբեր են

Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի համեմատությանը:

«Երկուսն էլ առանձնահատուկ ֆուտբոլիստներ են, սակայն նրանք տարբեր են: Կրիշտիանուն ավելի ուժային ֆուտբոլիստ է, իսկ Մեսին գերազանց է պատրաստված տեխնիկապես: Արգենտինացին այն ֆուտբոլիստն է, որից գնդակ խլելը շատ բարդ է»,- Կապելոյի խոսքը փոխանցում է Cadena SER-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում