12:58  ,  30 հոկտեմբերի, 2014

Ֆալկաոն վերջնականապես կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով այժմ վարձավճարով խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում», հաջորդ ամռանը կտեղափոխվի անգլիական ակումբ, գրում է Goal.com-ը: «Մանչեսթեր Յունայթեդը» կոլումբացու համար կվճարի 44 միլիոն ֆունտ ստերլինգ: Ֆալկաոյի շաբաթական աշխատավարձը կկազմի 240 հազար ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ Ֆալկաոն այս ամռանն է «Մոնակոյից» վարձավճարով տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» եւ Պրեմյեր լիգայի 5 խաղում դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում