12:23  ,  30 հոկտեմբերի, 2014

«Ռեալը» պատրաստ է Բեյլի տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելուն, տեղեկացնում է Metro-ն: 2015-ի ձմռանը Բեյլը կլինի անգլիական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը, եւ Լուի վան Գալի թիմը պատրաստ է ֆուտբոլիստին վճարել շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

«Ռեալը» դեմ չէ բաժանվել կիսապաշտպանից եւ ստացել է Կարլո Անչելոտիի հավանությունը: Իտալացի մասնագետը մտադիր է երկար խաղաժամանակ տրամադրել Իսկոյին: Մադրիդյան ակումբը Բեյլի համար պահանջում է 90 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս