01:40  ,  30 հոկտեմբերի, 2014

«Յուվենտուսը» պարտվեց Բուֆոնի 500-րդ խաղում, «Ռոման» ու «Ինտերը» հաղթեցին, «Միլանն» ու «Նապոլին» միավորներ կորցրին

Իտալական A Սերիայում հոկտեմբերի 30-ին անցկացվեցին 9-րդ տուրի 8 խաղեր: «Ռոման» Հռոմում 2:0 հաշվով հաղթեց «Տորինոյին», «Միլանը» մրցակցի խաղադաշտում 1:1 հաշվով ավարտեց «Կալյարիի» դեմ խաղը, իսկ առաջատար Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ջենոային», որը հաղթական գոլը խփեց 94-րդ րոպեին:

Երրորդ տեղում գտնվող «Սամպդորիան» Միլանում նվազագույն հաշվով պարտվեց «Ինտերին», «Ֆիորենտինան» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուդինեզեի» դարպասը, իսկ արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի գոլը «Նապոլիին» Բերգամոյում փրկեց «Ատալանտայի» դեմ մրցավեճում՝ 1:1: Ընդ որում՝ 86-րդ րոպեին գոլ խփած Իգուաինն ավելացված ժամանակում նաեւ վրիպեց 11 մետրանոցից: 

Իտալիայի հավաքականի 36-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 500-րդ հանդիպումն անցկացրեց «Յուվենտուսում», որի կազմում խաղում է 2001-ից:

«Յուվենտուսը» եւ «Ռոման» 22-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3-5-րդ տեղերը բաժանող «Միլանը», «Սամպդորիան» ու «Ուդինեզեն» հավաքել են 16-ական միավոր:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ջենոա» - «Յուվենտուս»՝ 0:1

Լուկա Անտոնինի, 90+4

«Ռոմա» - «Չեզենա»՝ 2:0

Մատիա Դեստրո, 8, Դանիելե Դե Ռոսի, 81

«Կալյարի» - «Միլան»՝ 1:1

Վիկտոր Իբարբո, 24 – Ջակոմո Բոնավենտուրա, 34

«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 1:0

Մաուրո Իկարդի, 90 (11մ.)

«Ատալանտա» - «Նապոլի»՝ 1:1

Հերման Դենիս, 58 – Գոնսալո Իգուաին, 86

Հեռացում՝ Լուկա Չիգարինի, 83 («Ատալանտա»)

Չիրացված 11 մետրանոց՝ Գոնսալո Իգուաին, 90+3

«Պալերմո» - «Կյեւո»՝ 1:0

Լուկա Ռիգոնի, 81

«Տորինո» - «Պարմա»՝ 1:0

Մատեո Դարմիան, 10

«Ֆիորենտինա» - «Ուդինեզե»՝ 3:0

Կումա Բաբակար, 44, 70, Բորխա Վալերո, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում