00:47  ,  30 հոկտեմբերի, 2014

Իսպանիայի Գավաթ. «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց առանց առաջատարների

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ երկրորդ Սեգունդան ներկայացնող «Կորնելիայի» նկատմամբ:

Արքայական ակումբից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը, իսկ ընդմիջումից հետո աչքի ընկան նաեւ մեքսիկացի Չիչարիտոն ու բրազիլացի Մարսելոն:

«Ռեալը» խաղում էր առանց թիմի առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուի, Սերխիո Ռամոսի, Պեպեի, Տոնի Կրոսի, Լուկա Մոդրիչի, Գարեթ Բեյլի եւ Իկեր Կասիլյասի: Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին Մադրիդում:

Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ

«Կորնելիա» - «Ռեալ»՝ 1:4

Օսկար Մունյոզ, 20 – Ռաֆայել Վարան, 10, 36, Խավյեր Հերնանդես, 53, Մարսելո, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում