22:34  ,  29 հոկտեմբերի, 2014

Արթուր Մալոյանի գոլը «Զենիթին» դուրս թողեց Ռուսաստանի Գավաթից

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում 2:3 հաշվով պարտվեց Տուլայի «Արսենալին», որի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց փոխարինման դուրս եկած Արթուր Մալոյանը:

Պետերբուրգցիները 71-րդ րոպեին ունեին 2 գոլի առավելություն, սակայն խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով: 104-րդ րոպեին Արթուր Մալոյանը խփեց «Արսենալի» հաղթական գոլը: Հայկական արմատներ ունեցող հարձակվողը փոխարինման էր դուրս եկել 69-րդ րոպեին:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 11-րդ տուրից հետո «Զենիթը» 29 միավորով առաջատարն է, իսկ «Արսենալը» 2 միավորով վերջին տեղում է: Ռուսաստանի Գավաթի քառորդ եզրափակիչում Տուլայի թիմի մրցակիցը կլինի Օրենբուրգի «Գազովիկը»: 

Ռուսաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Զենիթ» - «Արսենալ»՝ 2:3

Անդրեյ Արշավին, 20, Միլան Ռոդիչ, 71 – Իգոր Կալեշին, 81, Դմիտրի Սմիրնով, 90+1, Արթուր Մալոյան, 104

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում