19:02  ,  29 հոկտեմբերի, 2014

Պաշտոնական. Մարկոս Պիզելին երկարաձգել է «Ակտոբեի» հետ պայմանագիրը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին 2 տարով երկարաձգել է ղազախական «Ակտոբեի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

Վերջերս ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոնը ռուսական «Կրասնոդարից» գնել էր Պիզելիի տրանսֆերային իրավունքը: Մարկոսը 2014-ից է խաղում «Ակտոբեում», որի կազմում վերջին շրջանում աչքի է ընկնում արդյունավետ խաղով:

Հիշեցնենք, որ «Ակտոբեում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով 2.5 տարվա պայմանագիր է կնքել Պերմի «Ամկարի» հետ եւ ձմռանը կտեղափոխվի ռուսական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով