18:06  ,  29 հոկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը հիշել է Դոնեցկի դերբին

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիշել է իր նախկին ակումբներ «Շախտյորի» եւ «Մետալուրգի» միջեւ Դոնեցկի դերբին:

Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար «Շախտյորի» դեմ Ուկրաինայի 2009/10թթ. առաջնության խաղից, ուրում նա հանդես էր գալիս «Մետալուրգի» կազմում: Այդ մրցավեճում «Մետալուրգը» պարտվել էր նվազագույն հաշվով, իսկ հանդիպումից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մրցակցի կազմում առանձնացրել էր նաեւ Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 2009-2010-ը խաղացել էր «Մետալուրգում», որտեղից տեղափոխվել է «Շախտյոր»՝ 3 տարի անցկացնելով Ուկրաինայի ուժեղագույն ակումբի կազմում:  

Հոկտեմբերի 31-ին «Շախտյորը» եւ «Մետալուրգը» կհանդիպեն Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս