15:20  ,  29 հոկտեմբերի, 2014

Ռոբերտ Արզումանյանը 2.5 տարվա պայմանագիր է կնքել «Ամկարի» հետ

Football Friends-ի գործակալ Տիգրան Մկրտչյանը sport.kz-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Ղազախստանի առաջնությունում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստների մասին:

«Մարկոս Պիզելին «Ակտոբեի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Ռոբերտ Արզումանյանը կտեղափոխվի Պերմի «Ամկար», որի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր: Արթուր Եդիգարյանի պայմանագիրը «Կայրաթի» հետ նախատեսված է եւս մեկ տարի: Դիդյե Բորիս Կադիոյի պայմանագրի ժամկետը «Ժետիսուի» հետ ավարտվել է եւ բանակցում ենք այն երկարաձգելու ուղղությամբ»,- ասել է Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանը ռուսական ակումբին միանալու է դեկտեմբերի վերջին, երբ նրա պայմանագիրը կավարտվի ղազախական «Ակտոբեի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում