01:26  ,  29 հոկտեմբերի, 2014

«Բորուսիան» խնդիրներ չունեցավ Համբուրգում

Գերմանիայի Գավաթի երկրորդ փուլում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլիին» եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ:

Հաբուրգում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմի կազմում աչքի ընկան Իմոբիլեն, Ռոյսն ու Կագավան: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մինչեւ 65-րդ րոպեն խաղաց հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ հետո տեղափոխվեց ձախ եզր: Մխիթարյանը փոխարինվեց 78-րդ րոպեին:

Գերմանիայի Գավաթ, երկրորդ փուլ

«Սանկտ Պաուլի» - «Բորուսիա», Դ.՝ 0:3 

Չիրո Իմոբիլե, 33, Մարկո Ռոյս, 44, Սինձի Կագավա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով