21:49  ,  28 հոկտեմբերի, 2014

Կառլեն Մկրտչյանը տեղափոխվել է «Փյունիկ»

Հոկտեմբերի 28-ին լուրեր են շրջանառվել, որ Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մարզվում է երեւանյան «Փյունիկում»:

Ուկրաինական ակումբի մամուլի քարտուղար Ալեքսեյ Կլիկովը NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին հայտնեց, որ 25-ամյա կիսապաշտպանը տեղափոխվել է «Փյունիկ» եւ կխաղա Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմում:

Հիշեցնենք, որ Մկրտչյանն Ուկրաինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում չի մասնակցել ոչ մի խաղի:  Ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Փյունիկում» եւ 2011-ին տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով