23:27  ,  27 հոկտեմբերի, 2014

«Դինամոն» Մոսկվայում պարտվեց «Ռուբինին»

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Մագոմեդ Օզդոեւը եւ Մաքսիմ Կանուննիկովը:

«Ռուբինը» 19 միավորով հավասարվեց 5-րդ տեղը զբաղեցնող «Դինամոյին»: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին տանտերերի պահեստայինների թվում էր, սակայն չստացավ խաղաժամանակ:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Դինամո» - «Ռուբին»՝ 0:2

 Մագոմեդ Օզդոեւ, 48, Մաքսիմ Կանուննիկով, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում