20:28  ,  27 հոկտեմբերի, 2014

Պակյաոն՝ Մեյվեզերի հետ մենամարտի մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն խոսել է WBA, WBC, Ring վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտի ցանկության մասին:

«Հուսով եմ՝ մենամարտը կկայանա հաջորդ տարի: Աղոթում եմ, որ մենամարտը կայանա, սակայն այժմ մտածում եմ միայն Ալգիերի մասին: Մեյվեզերի հետ խնդրի մասին կխոսեմ առաջիկա մենամարտից հետո: Առայժմ չեմ մտածում կարիերան ավարտելու մասին: Բռնցքամարտում կարիերաս շարունակվում է եւ տեսնենք, թե ինչպես կլինի ապագայում»,- Պակյաոյի խոսքը փոխանցում է Boxingscene-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում