19:42  ,  27 հոկտեմբերի, 2014

Կերժակովը գերազանցել է Նիկիտա Սիմոնյանի ցուցանիշը

«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը  Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Մորդովիայի» հետ խաղում խփել է մրցաշարում 161-րդ գոլը եւ ռմբարկուների ցուցակում շրջանցել Նիկիտա Սիմոնյանի, ով խփել է 160 գոլ, տեղեկացնում է Sovsport-ը:

ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի առաջնության պատմության ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում «Ռոտորի» նախկին հարձակվող Օլեգ Վերետեննիկովն է, ով խփել է 179 գոլ: Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող Օլեգ Բլոխինը  դարձել է 267 գոլի հեղինակ: Կերժակովը «Զենիթում» խաղում է 2001-ից (բացի 2006-2010-ը) եւ այդ ընթացքում մասնակցել է 359 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում