11:40  ,  26 հոկտեմբերի, 2014

Ֆալկաոն կարող է չխաղալ «Չելսիի» դեմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասնակցությունը հարցականի տակ է Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի խաղին: Այդ մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Ֆալկաոն ոտքին հարված է ստացել մարզման ժամանակ: Այժմ պետք է հասկանանք, թե ինչքան առողջ է նա: Նրան այլեւս չի անհանգստացնում ծունկը»,- մարզիչի խոսքը փոխանցում է ակումբի կայքը 

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում