01:10  ,  26 հոկտեմբերի, 2014

«Ռոմայի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել մահացած երկրպագուներին նվիրված մարզաշապիկներով (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստները «Սամպդորիան» դեմ իտալական A Սերիայի 8-րդ տուրի խաղում խաղադաշտ են դուրս եկել ակումբի հայր եւ որդի երկրպագուների հիշատակին նվիրված մարզաշապիկներով: 37-ամյա Ստեֆանոն ու 7-ամյա Կրիստիանն անտովթարի հետեւանքով մահացել էին «Ռոմա» - «Բավարիա» (1:7) Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղից հետո տուն վերադառնալիս:

«Ստեֆանո եւ Կրիստիան, դուք միշտ մեզ հետ եք»,- նշված է «Ռոմայի» թվիթերյան էջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս