00:52  ,  26 հոկտեմբերի, 2014

Արտակ Եդիգարյանը՝ Լիտվայի չեմպիոն

Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը Վիլնյուսի «Ժալգիրիսի» կազմում հռչակվել է ֆուտբոլի Լիտվայի չեմպիոն:

Լիտվայի առաջնության 32-րդ տուրում «Ժալգիրիսը» տանը 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Էկրանասի» նկատմամբ եւ անհասանելի է դարձել մրցակիցների համար: Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Ժալգիրիսը» 16 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Կրուոյային»:

Արտակ Եդիգարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից եւ չի մասնակցել այդ խաղին: Այս տարի նա «Ժալգիրիսի» կազմում դարձել էր նաեւ Լիտվայի գավաթակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով