00:35  ,  26 հոկտեմբերի, 2014

A Սերիա. Լավագույն եռյակում գտնվող թիմերը չպարզեցին հաղթողին

«Ռոման» ու «Սամպդորիան» ոչ ոքիով բաժանվեցին իտալական A Սերիայի 8-րդ տուրում: Ջենովայում գրանցվեց 0:0 հաշիվը:

«Ռոման» 18 միավորով հավասարվեց առաջատար «Յուվենտուսին», որը հոկտեմբերի 26-ին Թուրինում կընդունի սիցիլիական «Պալերմոյին»: «Սամպդորիան» դեռ չի պարտվել ընթացիկ առաջնությունում եւ 16 միավորով երրորդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Սամպդորիա» - «Ռոմա»՝ 0:0

«Էմպոլի» - «Կալյարի»՝ 0:4

Մարկո Սաու, 31, Դանիլո Ավելար, 36, 38 (11մ.), Ալբին Էդկալ, 45

«Պարմա» - «Սասուոլո»՝ 1:3

Անտոնիո Կասանո, 78 – Սերջիո Ֆլոկարի, 20, Ֆրանչեսկո Ացերբի, 23, Սաֆիր Տայդեր, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում