«Ռոման» ու «Սամպդորիան» ոչ ոքիով բաժանվեցին իտալական A Սերիայի 8-րդ տուրում: Ջենովայում գրանցվեց 0:0 հաշիվը:
«Ռոման» 18 միավորով հավասարվեց առաջատար «Յուվենտուսին», որը հոկտեմբերի 26-ին Թուրինում կընդունի սիցիլիական «Պալերմոյին»: «Սամպդորիան» դեռ չի պարտվել ընթացիկ առաջնությունում եւ 16 միավորով երրորդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Սամպդորիա» - «Ռոմա»՝ 0:0
«Էմպոլի» - «Կալյարի»՝ 0:4
Մարկո Սաու, 31, Դանիլո Ավելար, 36, 38 (11մ.), Ալբին Էդկալ, 45
«Պարմա» - «Սասուոլո»՝ 1:3
Անտոնիո Կասանո, 78 – Սերջիո Ֆլոկարի, 20, Ֆրանչեսկո Ացերբի, 23, Սաֆիր Տայդեր, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում