23:20  ,  25 հոկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Անհաջողության համար պատասխանատու ենք բոլորս

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Հանովերից» կրած պարտությունը:

«Այնպիսի տպավորություն է, կարծես ամեն բան ճիշտ արեցինք, սակայն պարտվեցինք: Բոլորս ենք պատասխանատու անհաջողության համար: Կշարունակենք պայքարել: Այսօր մրցակիցը քիչ պահեր ստեղծեց, սակայն դրանցից քաղեց առավելագույնը: Մենք ունեցանք շատ գոլային պահեր, սակայն մրցակցի դարպասը չգրավեցինք»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Բունդելիգայում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը եւ 9-րդ տուրից հետո 7 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում