22:54  ,  25 հոկտեմբերի, 2014

Պիկե. «Ռեալն» արժանի էր հաղթանակի

Իսպանիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում:

«Լավ սկսեցինք խաղը եւ կարող էինք մեր առավելությունը հասցնել մինչեւ 2 գոլի, սակայն հետո եղավ իմ խախտումը: Դա միտումնավոր խախտում չէր: Վերջիվերջո, նրանք արժանի էին հաղթանակի:   

Ինչ վերաբերում է Սուարեսին, ապա նա պատրաստ էր խաղալուն եւ մարզիչը Լուիսին ընդգրկեց մեկնարկային կազմում: Կարծում եմ՝ Սուարեսը լավ խաղաց»,- Պիկեի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյում» «Ռեալը» կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում