22:33  ,  25 հոկտեմբերի, 2014

Լուիս Սուարես vs «Ռեալ»

Ուրուգվայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հոկտեմբերի 25-ին առաջին պաշտոնական խաղն անցկացրեց 4-ամսյա որակազրկումից հետո՝ մասնակցելով «Էլ Կլասիկոյին»: Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում Սուարեսը «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղաց 69 րոպե:

Տեսանյութում նրա մասնակցությամբ լավագույն դրվագներն են «Էլ Կլասիկոյում», որում «Ռեալը» կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի»  պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը որակազրկվել էր 4 ամսով: Նրա որակազրկման ժամկետը լրացել է հոկտեմբերի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով