21:58  ,  25 հոկտեմբերի, 2014

Ֆեդերերը՝ տնային մրցաշարի եզրափակիչում

Շվեյցարիայի Բազել քաղաքում ավարտին մոտեցող թենիսի ATP շարքի մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը եւ բելգիացի Դավիդ Գոֆենը:

Կիսաեզրափակիչում Ֆեդերերը 3 սեթում հաղթեց խորվաթ Իվո Կարլովիչին, իսկ Գոֆեն՝ խորվաթ Բորնա Չորիչին: Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 26-ին:

Բազել, կիսաեզրափակիչ

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - Իվո Կարլովիչ (Խորվաթիա)՝ 7:6 (8), 3:6, 6:3

Դավիդ Գոֆեն (Բելգիա) - Բորնա Չորիչ (Խորվաթիա)՝ 6:4, 3:6, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում