21:20  ,  25 հոկտեմբերի, 2014

Ռոբեր Պիրեսին տուգանել եւ որակազրկել են Հնդկաստանում

Հնդկական «Գոյայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը որակազրկվել է Հնդկաստանի առաջնության 2 խաղով եւ տուգանվել է 6400 եվրո: Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պատժվել է Հնդկաստանի առաջնության խաղի ժամանակ «Աթլետիկո Կալկաթայի» գլխավոր մարզիչ Անտոնիո Լոպեսի հետ բախման պատճառով, հայտնում է Goal.com-ը:

Մարզիչն էլ իր հերթին որակազրկվել է 4 խաղով եւ կվճարի 6400 եվրո տուգանք: Նա հարձակվել էր Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Պիրեսի վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում