20:45  ,  25 հոկտեմբերի, 2014

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 1:1 (առաջին խաղակես)

Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով:

Մադրիդում ընթացող «Էլ Կլասիկոյի» հաշիվը չորրորդ րոպեին բացեց բրազիլացի Նեյմարը, ում գոլին Արքայական ակումբը պատասխանեց Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած 11 մետրանոց հարվածով: «Բարսելոնան» առաջին գոլը բաց թողեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Ընդմիջում է:

Խաղադաշտում է նաեւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով 4-ամսյա որակազրկումից հետո առաջին անգամ է մասնակցում պաշտոնական խաղի եւ նորամուտը նշեց «Բարսելոնայի» կազմում:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 1:1 (առաջին խաղակես) 

Կրիշտիանու Ռոնալդու, 35 (11մ.) – Նեյմար, 4

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Իսկո, Խամես Ռոդրիգես, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա:  

«Բարսելոնա». Կլաուդիո Բրավո, Դանի Ալվես, Խավյեր Մասկերանո, Խերարդ Պիկե, Ժերեմի Մաթյե, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսի, Նեյմար, Լուիս Սուարես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս