19:53  ,  25 հոկտեմբերի, 2014

«Արսենալը» հաղթեց, «Լիվերպուլը» միավորներ կորցրեց, «Սաութհեմփթոնը» բարձրացավ 2-րդ տեղ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Արսենալը» չիլիացի Ալեքսիս Սանչեսի դուբի շնորհիվ 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սանդերլենդի» նկատմամբ, իսկ «Լիվերպուլը» տանը ոչ ոքի խաղաց «Հալ Սիթիի» հետ՝ 0:0:

Հաղթանակ տարավ նաեւ «Սաութհեմփթոնը», որը տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ եւ 19 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:

«Արսենալն» ու «Լիվերպուլն» ունեն 14-ական միավոր եւ բաժանում են 5-6-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Սանդերլենդ» - «Արսենալ»՝ 0:2

Ալեքսիս Սանչես, 30, 90+2

«Լիվերպուլ» - «Հալ Սիթի»՝ 0:0

«Սաութհեմփթոն» - «Սթոք Սիթի»՝ 1:0

Սաիդո Մանե, 33

«Վեստ Բրոմվիչ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:2

Վիկտոր Անիչեբե, 51, Սաիդո Բերահինո, 90+3 (11մ.) – Բրեդ Հանգելանդ, 16, Միլե Յեդինակ, 45 (11մ.)

«Սոունսի» - «Լեսթեր»` 2:0

Ուիլֆրիդ Բոնի, 34, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս