19:33  ,  25 հոկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի եւ թուրք ֆուտբոլիստի բախումը

«Բորուսիա» - «Հանովեր» գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրի խաղի ժամանակ բախում է տեղի ունեցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ թուրք ֆուտբոլիստ Ջեյհուն Գյուլսելամի միջեւ: Բախման պատճառով 2 կիսապաշտպանները ստացել են դեղին քարտ: Հանդիպման վերջնամասում Ջեյհուն Գյուլսելամը նաեւ հեռացվել է խաղադաշտից:

Հիշեցնենք, որ Դորտմունդում «Բորուսիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Բունդեսլիգայում, իսկ Հենրիխ Մխիթարյանը Յուրգեն Կլոպի թիմի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով