18:22  ,  25 հոկտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովի հերթական գոլը Ռուսաստանում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 16-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» տանը 3:1 հաշվով հաղթեց «Տոսնոյին»:

«Վոլգայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման խաղացել է Արթուր Սարկիսովը, ով 71-րդ րոպեին խփել է խաղի վերջին գոլը: Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ:

Նիժնի Նովգորոդի թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է նաեւ Արթուր Մինոսյանը, ով փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին: «Վոլգան» ունի 24 միավոր եւ բաժանում է 6-7-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում