18:15  ,  25 հոկտեմբերի, 2014

Գլխավոր մարզիչի փոփոխություն Բունդեսլիգայում

Բրեմենի «Վերդերի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Դուտը Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Քյոլնից» կրած պարտությունից հետո հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, գրում է Bild-ը:

Գերմանացի մասնագետին կփոխարինի «Վերդերի» երկրորդ թիմը գլխավորող ուկրաինացի Վիկտոր Սկրեպնիկը:

Ռոբերտ Դուտը 2013-ից էր գլխավորում «Վերդերը», որը Բունդեսլիգայի 9-րդ տուրից հետո 4 միավորով վերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում