17:58  ,  25 հոկտեմբերի, 2014

Կարմիր քարտը չխանգարեց «Ուլիսին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Ուլիսը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց հետնապահ «Արարատին»: Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացած խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Ուլիսը» 45-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

«Արարատից» դուբլի հեղինակ դարձավ ամերիկացի 26-ամյա կիսապաշտպան Քոլին Քինգը, ով 2 անգամ հավասարեցրեց հաշիվը: «Ուլիսից» հերթական գոլը խփեց Հովհաննես Գոհարյանը, ով 8 գնդակով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող մեքսիկացի Սեզար Ռոմերոյին («Փյունիկ»): Երկրորդ խաղակեսում 2 թիմերն էլ ունեցան գոլային պահեր, սակայն հաշվի մեջ փոփոխություններ չգրանցվեցին:

«Ուլիսը» տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը եւ 31 միավորով առաջատարն է:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 11-րդ տուր

«Արարատ» - «Ուլիս»՝ 2:3

Քոլին Քինգ, 27, 39 – Հովհաննես Գոհարյան, 6, Արտակ Ալեքսանյան, 33 (11մ.), Լուբադո Մուսոնդա, 44

Հեռացում՝ Սլոբոդան Լալիչ, 45 («Ուլիս»)

«Բանանց» - «Միկա»՝ 0:2

Անդրանիկ Ոսկանյան, 32, Տիգրան Բարսեղյան, 46

Ֆոտո՝ ՈւԵՖԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով