16:14  ,  25 հոկտեմբերի, 2014

Ռիո Ֆերդինանդը կավարտի կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է  ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մտադրության մասին, հաղորդում է The Independent-ը:

«Կարծում եմ, որ այս մրցաշրջանից հետո կավարտեմ կարիերաս: Ես չեմ վախենում դուրս գալ թոշակի: Հույս ունեմ, որ ինձ սպասվում են լավ ժամանակներ»,- ասել է «Քուինզ Պարկ Ռեյնջերսում հանդես եկող անգլիացի ֆուտբոլիստը:

36-ամյա Ֆերդինանդը նշել է, որ մտադիր չէ հեռանալ ֆուտբոլից: Հավանական է ֆուտբոլային փորձագետի կամ մարզիչի աշխատանքը: 18 տարեկանում «Վեստ Հեմում» պրոֆեսիոնալ կարիերան սկսած Ֆերդինանդը երկու անգամ ճանաչվել է անգլիական ֆուտբոլի ամենաթանկ պաշտպան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս