15:14  ,  25 հոկտեմբերի, 2014

Պիկե. Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»

Ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում» եւ այստեղ էլ ավարտել կարիերաս, հայտարարել է կատալոնական թիմի պաշտպան Ժերար Պիկեն:

«Ես երջանիկ եմ եղել Մանչեսթերում եւ այնտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ: Անգլիայում ես շատ խաղային ժամանակ չէի ստանում: Իմ առջեւ կային Ռիո Ֆերդինանդն ու ՆեմանյաՎիդիչը, որոնք չէին ստանում վնասվածքներ եւ չէին հեռացվում: Շատ բարդ էր նրանց հետ մրցակցել հիմնական կազմում տեղ ունենալու համար:

Այժմ շատերն ասում են, որ ես լիարժեք առողջ չեմ կամ լավ չեմ խաղում, բայց ես լավ եմ խաղում: Աշխարհի առաջնությունից հետո ընդունեցի, որ իմ մակարդակից ցածր էի խաղում, բայց մինչեւ մրցաշրջանի մեկնարկը շատ եմ աշխատել եւ այժմ գոհ եմ իմ ելույթներից:

Այժմ ես չեմ մտածում հեռանալու մասին: Գուցե եւ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել ինձ, սակայն ես մանկուց «Բարսելոնայի» երկրպագու եմ»,- Պիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Պիկեն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-2008 թվականներին: Բրիտանական մամուլը գրում էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբը կփորձի 25 միլիոն եվրոյով գնել Պիկեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս