14:52  ,  25 հոկտեմբերի, 2014

Գվարդիոլա. Առաջիկա օրերին կերեւա «Բավարիայի» իրական մակարդակը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ առաջիկա 10 օրում պարզ կդառնա իր թիմի իրական խաղամակարդակը:

«Առաջիկա տասը օրերն ամենակարեւորն են մեզ համար Բունդեսլիգայի առաջին շրջանում: Մենք կտեսնենք «Բավարիայի» իրական մակարդակը: Դա կազդի իմ ֆուտբոլիստների մրցունակության վրա, քանի որ նրանք պետք է պայքարեն հիմնական կազմում տեղ ունենալու համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը:

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Բավարիան» հոկտեմբերի 26-ին կմրցի երկրորդ տեղում ընթացող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, որից հետո Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումն է «Ռոմայի» դեմ: Իսկ Բունդեսլիգայի 10-րդ տուրում մյունխենյան թիմը կընդունի Դորտմունդի «Բորուսիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում